ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Այդ ուրախացնող ու տրտմեցնող Սոչին

    Այդ ուրախացնող ու տրտմեցնող Սոչին

    Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերն արդեն պատմություն են: Մեծերի «քեֆին» հայերս, որպես ազգ, երկիր, տերություն, բնականաբար, աղքատ բարեկամի կարգավիճակով կարող էինք ներկա լինել` նկատի ունենալով մեզանում ձմեռային մարզաձևերի նկատմամբ եղած վերաբերմունքն ու դրվածքը: Սակայն անգամ այս պայմաններում մեր մասնակցությունը պիտի գնահատել բավարար ու կենացը խմել այն անհատների, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ մեր մասնակցությունը մարզական այդ մեծ հանդիսությանը: Չմանրամասնենք, քանզի շատ դառը խոսքեր կհնչեցնենք պատկան մարմինների հասցեին:
  • 9,1 մլն եվրոյի տուգանք

    9,1 մլն եվրոյի տուգանք

    Ինչպես հայտնի է, հետաքննություն է սկսվել «Սանթոսից» «Բարսելոն» տեղափոխված Նեյմարի տրանսֆերի հետ կապված: Իրենց անմեղությունն ապացուցելու համար կապտանռնագույնները պատրաստ են հետաքննող մարմնին տրամադրելու անհրաժեշտ բոլոր ֆինանսական փաստաթղթերը, բայց որ առանց կրակի ծուխ չի լինում, անվիճելի է: Համենայն դեպս չմոռանանք, որ «Բարսելոնի» նախագահ Սանդրո Ռոսելն անցած աշնանից նախկին է, ու պաշտոնից հրաժարումի մեջ բարի կամքի դրսևորումներ համենայն դեպս չկային:
  • Կմեկնարկի Եվրոպայի անհատականը

    Կմեկնարկի Եվրոպայի անհատականը

    Մարտի 2-15-ին Երևանը կհյուրընկալի շախմատի տղամարդկանց ու կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
    Մասնակից երկրների պակաս չկա, չկա և մասնակիցների պակաս: Վերջին տվյալներով հայտ ներկայացրած երկրները քսանյոթն են, մասնակիցները` 250-ից ավելի: Ամենամեծ թվով մասնակիցներ կունենա Հայաստանը: Նրան հաջորդում են Ռուսաստանը, Վրաստանը, Իսրայելը:
  • Զվարճացան, գնացին տուն

    Զվարճացան, գնացին տուն

    Անցած երկու-երեք օրերին կայացան Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի նաև երկրորդ քառյակի առաջին հանդիպումները: Խոշոր պայմանականություն կլինի ասելը, թե անակնկալներ գրանցվեցին: Դա այդպես չէ քառյակը կազմած զույգերից և ոչ մեկի պարագայում, իհարկե, «Օլիմպիակոս»-«Մանչեստր Յունայթեդ» մասնակի բացառությամբ:
  • Նախարարությունը  նախարարության դե՞մ է

    Նախարարությունը նախարարության դե՞մ է

    Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի շուրջ կրքերը գնալով բորբոքվում են, և մարդիկ բողոքի նոր ձև են փնտրում։ Փետրվարի 25-ին՝ ժ. 15.25-ին, խմբագրության հեռախոսը շիկացել էր բողոքից. «Ալո, ալո, լսո՞ւմ եք, ֆինանսների նախարարությունը գումարներ չի փոխանցում կրթության և գիտության նախարարությանը, փոխարենը այդ գումարները փոխանցում է կուտակային կենսաթոշակային հիմնադրամին»:
  • «Իրականում ամբողջ աշխարհը  շրջված բուրգ է դարձել»

    «Իրականում ամբողջ աշխարհը շրջված բուրգ է դարձել»

    Կարծում եմ, նախագահը շատ հստակ է ասել, որ անբավարար տեղեկացվածության պատճառով 80 տոկոսը կարող է դեմ լինել։ Նախագահի ասածը հաշվի առնելով, ավելի շատ են իրազեկվածության աշխատանքներ տարվում, և բարեփոխումների էությունն ընկալողների շրջանակը գնալով մեծանում է։ Կարծում եմ, սա է ճիշտ ճանապարհը։
  • «Չի կարելի ոչ մեկից խլել ընտրության իր իրավունքը»

    «Չի կարելի ոչ մեկից խլել ընտրության իր իրավունքը»

    «Իրատես de facto»-ի հյուրն է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԸ։ Այս տարի լրանում է նրա ծննդյան 90-ամյակը: Ջերմորեն շնորհավորում ենք Վարպետին, մաղթում արևշատություն և ակնկալում դեռ երկար վայելել իր ստեղծագործ, ակտիվ ներկայությունը մեր կողքին:
  • Հիշելով հռչակավոր  ըմբշամարտիկին, մանկավարժին` Նորայր Մուշեղյանին

    Հիշելով հռչակավոր ըմբշամարտիկին, մանկավարժին` Նորայր Մուշեղյանին

    -Պապիկ, ամիսներ շարունակ ցանկանում եմ քեզ մի բան ասել, բայց ամաչում եմ։
    -Ամաչելու բան թե չես արել, մի ամաչիր: Ես էլ քեզ եմ հաճախ հարցեր տալիս` առանց ամաչելու: Ասելիքդ ասա:
  • «Կրծքագեղձի քաղցկեղն ինքնուրույն հիվանդություն չէ, այլ հինգ տարբեր հիվանդությունների միացություն է»

    «Կրծքագեղձի քաղցկեղն ինքնուրույն հիվանդություն չէ, այլ հինգ տարբեր հիվանդությունների միացություն է»

    Ոմանք արագ քայլելով գնում ու գալիս էին, ոմանք, թեև նստած էին, բայց մտորումների մեջ ընկած, անհանգիստ շարժումներով խաղում էին իրենց մատների հետ, կային մարդիկ, որոնք ուղղակի քարացած էին: ՈՒ թեև յուրաքանչյուրի դրսևորումները տարբեր էին, սակայն նրանց բոլորի հայացքը նույնն էր: Այս կանանց աչքերում տենդային տագնապ կար: «Ի՞նչ անեմ… Մտքովս չէր անցնի: Ինչո՞ւ, ինչո՞ւ… Մի՞թե վերջ»,- մոտավորապես այսպիսի մտքեր կարելի էր կարդալ «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի ծառայության ղեկավարի կաբինետի առջև հավաքված կանանց հայացքում:
  • Դյորթգյոզյան եղբայրների շենքը Դոնի Ռոստովում

    Դյորթգյոզյան եղբայրների շենքը Դոնի Ռոստովում

    Հացահատիկի խոշոր վաճառականներ Հովհաննես և Գրիգոր Դյորթգյոզյան եղբայրների (И. и Г. Дерткезовы) շենքը, որ կառուցվել է 1915 թ. Դմիտրիևսկայա թ. 126 (այժմ` Շահումյան թ. 110) հասցեում, համարվում էր քաղաքի ամենանշանավոր կառույցներից մեկը: Երկրորդ հարկում գտնվում էին եղբայրների առևտրատան գրասենյակը, ինչպես նաև տանտերերի բնակարանները, որոնք ունեին քաղաքակրթական վերջին նորույթներ` ջերմամատակարարում, կոյուղի, ջրամատակարարում: